ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սալոմեի 7-րդ ծածկոցը». այցելուները հնարավորություն ունեն այն փորձելու և լուսանկարվելու

ՄՇԱԿՈՒՅԹ

«Սալոմեի 7-րդ ծածկոցը» դիզայներ Արմեն Երիցյանի հեղինակային աշխատանքն է, որը նա հատուկ ստեղծել է «Սալոմե. Վերականգնված գլուխգործոցի պատմություն» նախագծի համար:

Ոգեշնչվելով Սալոմեի կերպարից՝ Երիցյանը մետաքսի, վինտաժի և նախշազարդ թելերի համադրությամբ մշակել և ստեղծել է ծածկոց, որն ըստ հեղինակի վերարտադրում է այն ծածկոցներից մեկը, որոնք Սալոմեն օգտագործում էր իր «յոթ ծածկոցներով պարի» համար՝ ընթացքում մեկ առ մեկ հանելով դրանք և ցուցադրելով իր մարմինը:

«Սալոմեի 7-րդ ծածկոցը» ներկայացված է որպես ինտերակտիվ նմուշ, այցելուները հնարավորություն ունեն այն փորձելու և լուսանկարվելու:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջի միջոցով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular