ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են Իվանի սրտի վրա ավելանում ստենդերը և Ժիրոն ամեն անգամ ինչ-որ խնդրի կիզակետում հայտնվում. «Ժիրո-Իվան» սիրված կերպարները վերադառնում են

ՖՈՏՈ

Սյուրպրիզ սիթքոմից հայտնի ու սիրված կերպարներ Ժիրոն ու Իվանը վերադառնում են:

Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի նոր սիթքոմ, որտեղ հեռուստադիտողը կրկին կտեսնի «Ժիրո-Իվան» եղբայրներին:  

Սիթքոմի իրադարձությունները ծավալվում են Ժիրոյի և Իվանի շուրջ, ովքեր բացել են ռեստորան, սակայն չեն կարողանում որոշել, թե ով է նրանցից գլխավորը։ Եղբայրները որոշում են ռեստորանը բաժանել երկու մասի և ամեն մեկն այն կառավարի իր պատկերացմամբ։ Քանի որ ռեստորանի երկու հատվածն էլ ունեն տարբեր ուղղվածություններ, իրարից կտրականապես տարբեր խոհանոցներ և նույնիսկ երաժաշտությունն ու ձևավորումն է այլ, ինչպես նաև այցելուներն են տարբեր, դա նույնպես հանգեցնում է կոնֆլիկտի և առաջացնում ծիծաղաշարժ իրավիճակների:  

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել դերասանների հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները: Ներկայացնում ենք առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Արձագանքներից հասկացանք, որ ստացված դուետ է և Արմենիա հեռուստաընկերության ստեղծագործական թիմը որոշեց, որ նրանց կերպարները պետք է շարունակեն ապրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանը:  

Նա նշեց, որ միտք ունեն հետագայում անդրադառնալ նաև նրանց մանկության դրվագներին:  

«Իսկ առաջին եթերաշրջանը կպատմի, թե ինչպես են նրանք բացում բիզնես, նրանց կյանքում հայտվում են դրական ու բացասական կերպարներ:

Լինելու են տարբեր հետաքրքիր իրավիճակներ: Արդեն պատրաստի 2 սերիաները տեսել եմ, և կարծում եմ, հեռուստադիտողին դուր կգա»,- նշեց Ռաֆայել Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ 16 մասից բաղկացած սիթքոմում հանդիսատեսը կիմանա, թե ինչու են Իվանի սրտի վրա ավելանում ստենդերը և ինչու է Ժիրոն ամեն անգամ ինչ-որ խնդրի կիզակետում հայտնվում:  

«Եթե կա խնդիր, ապա դա ստեղծել է Ժիրոն: Այս սիթքոմում որոշ հարցերի բացատրություն կլինի: Այս սիթքոմում և՛ նոր ընկերներ են ձեռք բերում, և՛ «չուզողներ»»,- պատմեց պրոդյուսերը:

Դերասան Վաչե Երիցյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր կերպարում գրեթե ոչինչ չի փոխվել:

«Ժիրոն ու Իվանը շարունակում են իրենց կյանքը այլ հարթակում ու աշխարհագրական դիրքում: Վստահ եմ, որ այնպիսի շարունակություն կունենա, որ հանդիսատեսին հետաքրքիր կլինի, ու մեր կերպարները կսիրի այնպես, ինչպես սիրեց «Սյուրպրիզ» նախագիծում»,- ասաց դերասանը:

Դերասան Լեռնիկ Հարությունյանն էլ խոսելով իր դերից՝ նշեց. «Դիմունում եմ Ժիրոյի պարսավանքներին, չարություններին ու անդաստիարակություններին, և դրան զուգահեռ սիրում եմ եղբորս»:

Դերասանը խոստովանեց, որ, երբ նոր նախագծի առաջարկը ստացել է, իր համար շատ վտանգավոր և վախեցնող է թվացել:

«Սյուրիպրիզ» նախագիծն արդեն գրանցել է բավականին մեծ հաջողություն և կործանման վտանգը շատ մեծ էր: Մտածում էի՝ ինչ պիտի անենք, որ ստատուսը կարողանանք պահել: Այդպես վախենալով էլ մտել եմ նկարահանման հրապարակ, բայց 2-րդ նկարահանման օրն արդեն մխիթարվել եմ, որ սա ևս կունենա հաջողություն:

Կերպարները նույնն են, իրավիճակներն են փոխվել»,- նշեց դերասանը:

Նա խոստովանեց, որ ինքն ու Վաչեն իրական կյանքում շատ լավ հարաբերություններ ունեն:

«Վաչեն ինձ համար պետքական մարդ է, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ: Կյանքում չենք վիճում, չեմ պատկերացնում, որ Վաչեի հետ կարելի է վիճել»,- ամփոփեց Լեռնիկ Հարությունյանը:

Վաչե Երիցյանից ու Լեռնիկ Հարությունյանից բացի դերասանական կազմում ներգրավված են նաև Լևոն Սարգսյանը, Նինա Տիտանյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արտյոմ Յուժնիյն ու այլք:

Դերասան Լևոն Սարգսյանը սիթքոմում մարմնավորում է այլմոլորակայինի:

«Ֆիլմում Ժիրոյի մանկության ընկերն եմ, փորձում ենք մեր տարօրինակություններով հունից հանել Իվանին: Մեր պատճառով նա մի քիչ դժվարություններ է ունենում թե՛ հաճախորդների, թե՛ դիմացի ռեստորանի հետ: Մի խոսքով՝ խենթություններն ապահովելու ենք 2-ով»,- նշեց Լևոնն ու հավելեց, որ նկարահնումներն անցնում են նույնքան զվարճալի, որքան սիթքոմն է լինելու:

Իսկ «Ժիրո-Իվան» սիթքոմի հաջորդ եթերաշրջան կլինի, թե ոչ, այդ մասին պարզ կլինի հեռուստադիտողի արձագանքից. նշեց նախագծի պրոդյուսերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular