ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին փորձել է խաբել Թրամփին․ RT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի ղեկավար Վլադիմիր Զելենսկին փորձել է խաբել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան առաջարկելով Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի ակնհայտ ձախողված պայմաններ: Այս մասին հայտնում է RT պարբերականը՝ հղում անելով ռուսական ռազմադիվանագիտական շրջանակների իրազեկ աղբյուրին։

Նա պարզաբանել է, որ Զելենսկին Վաշինգտոնում առաջ է տանելու «խաղաղության ծրագիրը», որը մշակել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Այն պարունակում է զինադադարի գաղափարը ծովում և օդում և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից հրաժարվելը։ Ընդ որում, Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվում։

«Այդ թեմաները վաղուց արդեն ակտուալ չեն և կարող են դիտարկվել միայն կարգավորման ընդհանուր համատեքստում։ Դրանք ոչ առաջարկներ են, ոչ էլ պատասխան Թրամփին։ Սա, ինչպես միշտ, Զելենսկու փորձն է խաբել Թրամփին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular