ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 6-ին, ժամը 20:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրավան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 22։37-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), մանրահատակ (մոտ 0,5 խմ) և 5 գերան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular