ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ որբացած քույրերի առողջական վիճակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից փոքրը գիտակցության է եկել, վերակենդանացման բաժանմունքից լավացումով տեղափոխվել է բաժանմունք, մյուսը շարունակում է գտնվել անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։
 
Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում ասաց Սուրբ Աստվածամայր բժշկական կոնտրոնի տնօրեն Գևորգ Դերզյանը։Երեկ տեղեկություններ տարածվեցին նաև, որ գիտակցության եկած 13-ամյա աղջիկը կոմայից դուրս գալուց հետո անգամ ճանաչել է հորաքրոջը։ 
 
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։
 
Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները՝ 14 և 15 տարեկան, տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը