ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի կողմից՝ խոսվում է քաղաքացիների անվտանգության մասին, երբ շատ դեպքերում հրագործական արտադրատեսակների օգտագործման ժամանակ մարդիկ հաճախ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստանում։ Մյուս կողմից՝ հրավառությունների կիրառումը առաջացնում է նաև հասարակության լայն զանգվածների դժգոհությունը՝ նույնիսկ օրենքով չարգելված ժամերին: Վերջին 5 տարվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակների կիրառման դեպքերով, արձանագրվել է լռությունը խախտելու 146 դեպք՝ 2020 թվականին՝ 53, 2021 թվականին՝ 21, 2022 թվականին՝ 19, 2023 թվականին՝ 24, 2024 թվականին՝ 29։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում: Դրանք վերաբերում են հրագործական արտադրատեսակներ վաճառելուն, դրանք օգտագործելուն: Մասնավորաբար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակներ և հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular