ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա գերմանական պատգամավորների մուտքը արգելելու հարցին:

Այս մասին հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

«Այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները գերմանացի պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա, մեզ կարող է ստիպել լքել այդ ռազմաբազան»,- ասել է Գերմանիայի վարչապետը:

«Ես այս ամենը բացահայտ ասելու եմ Էրդողանին, քանի որ մենք ունենք խորհրդարանական բանակ: Մեր պատգամավորները պետք է այցելեն մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք լքել Ինջիրլիքը: Այցելությունները  գերմանական բանակի գործունեության համար շատ կարևոր են»,- հավելել է Մերկելը:

Էրդողանն էլ Բրյուսելյան այցից առաջ, խոսելով այս թեմայից ասել էր, որ եթե գերմանացիները որոշեն լքել ռազմաբազան, ապա դա Թուրքիայի համար կարևոր խնդիր չի ստեղծի:

«Եթե նրանք ցանկանան լքել ռազմաբազան, դա մեզ համար լուրջ խնդիր չի ստեղծի, մենք միայն կասենք ցտեսություն և վերջ»,- ասել էր Էրդողանը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular