Մանչեսթրի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է մեկ տարվա ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանչեսթեր քաղաքում ահաբեկչություն իրականացրած Սալման Աբեդին հարձակումը ծրագրել էր մեկ տարվա ընթացքում, Times-ին հղում անելով գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հրատարակության տվյալներով, Աբեդին մեկ տարի առաջ բանկային հաշիվ էր բացել, սակայն այն օգտագործել էր միայն ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
Կասկածներից խուսափելու համար, նա ապրիլի կեսերին մեկնել էր Լիբիա։ Նաև երկու անգամ եղել է Մանչեսթրի մոտակայքի խանութներում, որտեղ հնարավոր է գնել այն ամենն, ինչ հարկավոր է սեփական ձեռքերով ռումբ պատրաստելու համար։
Վերադառնալով Լիբիայից, մինչ հարձակումն իրականացնելը, նա բնակարան է վարձակալել Մանչեսթրի կենտրոնում, որտեղ էլ հավաքել է պայթուցիկ սարքը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա»-ում, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 72 մարդ, որոնցից 23-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։