ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնաթելլա Վերսաչեն շուրջ 30 տարի անց լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դոնաթելլա Վերսաչեն, որը շուրջ 30 տարի եղել է հեղինակավոր Versace նորաձևության տան կրեատիվ տնօրենը, հայտնել է պաշտոնը թողնելու մասին. նրան կփոխարինի Դարիո Վիտալեն:

Ինչպես գրում է The Telegraph-ը, Դոնաթելլա Վերսաչեն նորաձևության տան ղեկավարումը ստանձնել է այն բանից հետո, երբ 1997-ի նրա եղբորը՝ Versace-ի հիմնադիր Ջաննի Վերսաչեին սպանել են:

«Ինձ համար մեծագույն պատիվ էր շարունակել եղբորս՝ Ջանիի ժառանգությունը: Նա իսկական հանճար էր, բայց հուսով եմ, որ ես պահպանեցի նրա ոգին և համառությունը: Բրենդի գլխավոր դեսպանի իմ նոր պաշտոնում ես կմնամ Versace-ի ամենամեծ երկրպագուն: Versace-ն իմ ԴՆԹ-ում է և ընդմիշտ իմ սրտում»,- գրել է նա։

Черно-белое фото, на ней молодая Донателла Версаче стоит рядом с братом Джанни, на заднем фоне присутствуют еще несколько человек.

Սա առանցքային շրջադարձ է նորաձևության տան պատմության մեջ. այս աշնանը իր գոյության 47 տարիների ընթացքում առաջին անգամ կներկայացվի Versace-ի հավաքածուն, որը չի ստեղծվել Վերսաչե ընտանիքից որևէ մեկի ղեկավարությամբ։

Наоми Кэмпбелл, Карла Бруни, Синди Кроуфорд, Клаудия Шиффер и Хелена Кристенсен в золотых платьях и Донателла Версаче в черном костюме

69-ամյա Դոնաթելլա Վերսաչեն չի խզում կապերը ընտանեկան ապրանքանիշի հետ. նա կզբաղեցնի ապրանքանիշի գլխավոր դեսպանի պատվավոր պաշտոնը։ Հագուստի մեկ այլ ապրանքանիշի՝ Miu Miu-ի նախկին դիզայնի և իմիջի տնօրեն Դարիո Վիտալեն աշխատանքի կանցնի ապրիլի 1-ից։ 

Վիտալեն, 41 տարեկան է։ Նա միլանյան նորաձևության աշխարհի ամենանորարար երիտասարդ դիզայներներից է։ Վիտալեն սովորել է Istituto Marangoni-ում՝ նորաձրության և դիզայնի հեղինակավոր ակադեմիայում, որն ավարտել է 2006 թվականին։

Дарио Витале

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular