ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան հինգ ժամ տեւած բուռն քննարկումը մի քանի անգամ ընդմիջվեց։ Ընդմիջումներից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, Iqos էր ծխել` տաքացվող ծխախոտ։ Քննարկումը վերսկսելուց եւ Գառնիկ Դանիելյանի սուր ելույթից հետո ԱԺ ժամանեցին երկու ոստիկան եւ պատգամավորին հանելով սենյակից՝ տեղեկացրին, որ տուգանում են նրան ծխելու համար։ Ասացին, որ ընդմիջման ժամին է ծխել, եւ որ իրենք նիստի ուղիղ հեռարձակումին հետեւելով են պարզել։

Մինչդեռ ընդմիջումների ժամանակ ուղիղ հեռարձակումն անջատվում է, եւ ակնհայտ է, որ ՔՊ-ականներն էին «մատնել» Դանիելյանին, որին օրենքով սահմանված կարգով հիսուն հազար դրամով տուգանեցին։ Մարդիկ, որոնք իրենց աշխատասենյակները դարձրել են ծխարաններ, փաստորեն, դարձել են հանրային վայրերում ծխելու դեմ պայքարող մարտիկներ։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը