ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկnլ Փաշինյանի իշխանության զոhերը, մաս 1․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նոր շարք՝ «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը»: Այս խորագրի ներքո պարբերաբար կհրապարակվեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

Եվ այսպես, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը. նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս), 179 հոդվածի 3-րդ մասով (գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով) և 190 հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում):

Տարբեր գնահատականներով՝ այս մեղադրանքը ծայրից ծայր սարքված է, քաղաքական պատվերի արգասիք:

Այս գործով քննիչը ՀՀ ՔԿ ՀԿԳ կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Շոխոյանն է եղել:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Արման Նշանյանը և Արամ Դոլինյանը:
Դատավորը Վահե Դոլմազյանն է, որը Արմեն Աշոտյանին դատում է, նրան 2023 թվականի հունիսի 16–ից պահում է կալանքի տակ մինչ օրս: Հիմա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular