ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 17-ին, ավելի շատ ինֆորմացիա կտրամադրի Ուկրաինայում հնարավոր հրադադարի մասին:

«Ինչպես գիտեք, մենք հրադադարի համաձայնագիր ունենք ուկրաինական խմբի հետ և փորձում ենք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ՝ քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում․ մենք երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք», - ասել է նա լրագրող Շերիլ Էտկիսոնին տված հարցազրույցում:

Թրամփը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ «լավ» շփումների մասին՝ ասելով, որ ստացել է «գոհեցնող պատասխաններ»:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններում առաջարկված 30-օրյա հրադադարի շուրջ քննարկումները «դժվար» են ընթանում:

Սակայն նա համոզված է, որ ամեն ինչ «ստացվում է»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Կիևը որոշել է զինադադարի գնալ, եթե Վաշինգտոնում նույն քայլին հասնեն Մոսկվայի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը