ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Moody’s վարկանիշային գործակալությունը հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ իր անվստահության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այլևս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը և ադրբեջանական Միջազգային բանկին: Այս մասին նախօրեին Բաքվում կայացած Moody’s  Annual Azerbaijan Summit գագաթաժողովի ընթացքում հայտարարել է գործակալության փոխնախագահ Պետեր Պակլինը:

EADaily-ի փոխանցմամբ՝ Պակլինը մտավախություն է հայտնել, որ ֆինանսական այն խնդիրները, որոնց առջև հայտնվել է Ադրբեջանը, «առավել խորը և ընդգրկուն են, քան կարող են թվալ»: Միևնույն ժամանակ՝ սնանկացած ադրբեջանական Միջազգային բանկի առողջացման գործընթացը կարող է վնաս հասցնել պետբյուջեին և խոչընդոտել արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:

«Չնայած Ադրբեջանի բանկային սեկտորը մեծ չէ, մի փոքր ավելի է ՀՆԱ-ի կեսից, սակայն պետության կողմից նրան աջակցելուն ուղղված ծախսերը չափազանց մեծ են: Մեր գնահատականներով՝ 2015-2016թթ-ին Ադրբեջանը բանկային սեկտորի աջակցությանն ուղղել է ՀՆԱ-ի 18%-ին համարժեք միջոցներ: Այդ միջոցները հիմնականում ուղղվել են Միջազգային բանկին աջակցելուն», - ասել է Պակլինը:

Բանկային սեկտորին նման ծավալի աջակցությունը, ըստ մասնագետի՝ աննախադեպ է:

Պակլինի խոսքով՝ բանկային սեկտորի համար անակնկալ էր Ադրբեջանի Միջազգային բանկի արտաքին պարտավորությունների վերաբաշխումը:

«Տվյալ որոշումը վկայում է, որ կառավարությունն ամբողջ մասշտաբով չէր գնահատել ֆինանսական հատվածում առկա խնդիրները: Դա կբերի հավելյալ ծախսերի և հավելյալ բեռ կլինի պետբյուջեի համար», - հավելել է Պակլինը:

Նա նաև նշել է, որ 2015-2016թթ-ին Ադրբեջանի պարտքային բեռը շեշտակի աճել է: Եթե 2014թ-ին Ադրբեջանի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 11%-ը: Ապա 2016թ-ի վերջին այն հասավ ՀՆԱ-ի 40%-ին: Պետպարտքի մակարդակի նման աճը պայմանավորված էր նավթի գնի անկմամբ և բանկային հատվածին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular