ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից ճանապարհ են փակել` պահանջելով վերադարձնել գյուղի վարչական նախկին ղեկավար Աշոտ Մուշեղյանին։

Գյուղի բնակիչները մի քանի օր առաջ ևս փակել էին ճանապարհը` նույն խնդրով, սակայն նրանց պահանջն անպատասխան է մնացել մինչ օրս։ Բնակիչների խոսքով` Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ, անհիմն են պաշտոնից ազատել և առ այսօր ազատման հրամանը չկա։

«Սա օրենքի կոպիտ խախտում է։ Հայտարարում ենք` այս արարքը հանցակազմ է պարունակում»,– ընդգծում են բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները։

Նրանք դեմ են նոր գյուղապետ Գրիգոր Մելքոնյանի նշանակմանը, որի հայրը ևս ժամանակին եղել է իրենց գյուղապետը։ Գյուղացիները վստահեցնում են, որ ներկա գյուղապետի հայրը ժամանակին որևէ բան չի արել իրենց համայնքի համար, մինչդեռ Աշոտ Մուշեղյանը շատ բան է փոխել համայնքում։

Ողջաբերդի բնակիչները դիմել են Կոտայքի մարզպետին` Ահարոն Սահակյանին, 4 նամակ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրել նրա հետ հանդիպում իրենց խնդիրը բարձրաձայնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը