ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ՝ «Նոա»
Հենրի Ավագյան՝ «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան՝ «Նոա»
Սերգեյ Մուրադյան՝ «Նոա»
Կամո Հովհաննիսյան՝ «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան՝ «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան՝ «Նոա»
Արտակ Դաշյան՝ «Նոա»
Սոլոմոն Ուդո՝ «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան՝ «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան՝ ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան՝ ԲԿՄԱ
Արթուր Միրանյան՝«Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular