ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեռնոգորիայի վարչապետը կարևորություն չի տվել Թրամփի հետ ունեցած միջադեպին (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕ­ճի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ: Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

«Ես իրոք դրան կարեւորություն չտվեցի: Ես պարզապես տեսա այդ միջադեպի արձագանքը սոցիալական ցանցերում: Դա պարզապես անմեղ իրավիճակ է»,­-գործակալությունը մեջբերում է անում Մարկովիչի խոսքից:

Նա Թրամփին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ­-ին Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցելու համար եւ ընդգծել, որ «Միացյալ Նահանգների նախագահի համար բնական է կանգնել առաջին շարքում»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել Է, որ Թրամփը սոսկ հետեւել է ՆԱՏՕ-­ի անդամ երկրների ղեկավարների՝ տեղեր զբաղեցնելու վաղօրոք համաձայնեցված սխեմային՝ նրանց կոլեկտիվ լուսանկարի համար, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular