ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

16 մարդ է զոհվել ԱՄՆ-ի մի քանի նահանգների պատուհասած փոթորիկների և տորնադոների հետևանքով, տասնյակ վիրավորներ կան, հաղորդել է  NBC News-ը։

Նշվում է, որ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում մոլեգնած փոթորիկն ու տորնադոն սպառնալիք է ներկայացնում մոտավորապես 138 միլիոն մարդու համար։

Բացի այդ, ուժգին փոթորիկը հանգեցրել է անտառային հրդեհների տարածմանը, վերը նշված տարածքներում հրդեհի արդեն իսկ 100 օջախ է հայտնաբերվել։

Տարերային աղետի հետևանքով ավերվել  են շենք-շինություններ, գրանցվել են  էլեկտրամատակարարման խափանումներ։ Էլեկտրականությունից զրկված է 300 000 սպառող։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը