ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին

ՎԻԴԵՈ

Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։

Խոսքը վերաբերում է 2020 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած դեպքին։ Առաքիչ Մայքլ Գարսիան ճանաչվել է տուժող: Տղամարդը Starbucks սրճարանից վերցրել է տաք սուրճը և այն թափել ոտքերին՝ թույլ փակված կափարիչի պատճառով: Դատարանում Գարսիան ասել է, որ միջադեպի հետևանքով կրել է «ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք, կյանքի ուրախության կորուստ, նվաստացում, անհարմարություն, վիշտ, անհանգստություն և հուզական անհանգստություն»: Starbucks-ը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

«Մենք ցավում ենք պարոն Գարսիայի համար, բայց համաձայն չենք վճռի հետ, որ մենք մեղավոր ենք եղել այս միջադեպի համար և կարծում ենք, որ փոխհատուցումը չափազանց մեծ է: Մենք միշտ հավատարիմ ենք եղել մեր խանութներում անվտանգության ամենաբարձր չափանիշներին, ներառյալ տաք ըմպելիքների օգտագործմանը», - ասվում է ընկերության խոսնակի հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը