ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանգլադեշում դատարանի առջևից իսլամիստների պահանջով հեռացվում է Ֆեմիդա աստվածուհու քանդակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի առջև տեղադրված հունական արդարադատության աստվածուհի Ֆեմիդայի արձանն ապամոնտաժվում է: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այն հանվում է իսլամիստների պահանջով, քանի որ հայտարարում են, որ Ֆեմիդան վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները:

Արձանի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են այս գիշերվանից: Այն հանվում է վերամբարձ կռունկի  օգտագործմամբ հեղինակի հսկողությամբ:

Քանդակագործը հայտարարել է, որ համաձայնվել է արձանը հանելու հետ՝ հանուն խաղաղության պահպանման:

Ավելի վաղ իսլամիստական խմբերը պահանջում էին, որ Ֆեմիդայի արձանը հանեն մինչև մահմեդականների համար սուր ամսվա՝ Ռամադանի սկիզբը: Իսլամիստների կարծիքով, քանդակը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները: Դրա հայտնվելը դատարանի առջև երկրի մայրաքաղաք Դաքքայում բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել:

Երկրի վարչապետը համաձայնվել է քանդակի ապամոնտաժման հետ բողոքի ակցիաներից հետ, չնայած մի քանի խմբեր են եղել, ովքեր իրենց հերթին բողոքել են հունական աստվածու քանդակի ապամոնտաժման դեմ:

Մահմեդականների տեսանկյունից, Ֆեմիդայի քանդակի տեղադրումը դատարանի շենքի առջև կռապաշտության դրսևորում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular