ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ mախագահի երդումն ընդունվում է հանդիսավոր մթնոլորտում՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախագահության անդամների, Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և հանրապետության խորհրդի անդամների, Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորների ներկայությամբ նախագահի ընտրության օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս:

Ավելի վաղ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հայտնել էր, որ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 86,82%-ը։  Նա երկիրը ղեկավարում է 1994-ից ի վեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular