ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Ղազախստանի պաշտոնյաներին պարբերաբար էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց շրջանում կոռուպցիան կանխելու նպատակով, ճեպազրույցում ասել է հանրապետական ​​հակակոռուպցիոն գործակալության (Անտիկոր) ներկայացուցիչ Դանիյար Բիգաիդարովը։

«Կոռուպցիոն հանցագործությունները կանխելու, ինչպես նաև հակակոռուպցիոն մշակույթի և բարոյական սկզբունքների ձևավորման նպատակով գործակալության տարածքային ստորաբաժանումներն ուղղիչ հիմնարկներում և նախնական կալանքի կենտրոններում պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպում քաղծառայողների և պետական ​​հատվածի աշխատակիցների համար», - նշել է Բիգաիդարովը, որի խոսքը մեջբերում է «Սպուտնիկ» գործակալությունը:

Պաշտոնյաներին ցուցադրվում են քննչական սենյակները, հանցագործների համար նախատեսված խցերը, բանտարկյալների զբոսանքի վայրեր։ Մինչ օրս էքսկուրսիաներին մասնակցել է մոտ 2,000 պետական ​​աշխատակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular