ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեյբորիստները կրճատում են պահպանողականների առավելությունը Մանչեսթրի ահաբեկչությունից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում Է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց: Այդ մասին վկայում են Times թերթի համար YouGov-ի անցկացրած հարցման արդյունքները:
 
Հարցումը մայիսի 24-ին եւ 25-ին՝ Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից երկու օր անց, անցկացվել Է երկու հազար մարդու շրջանում: 
Ըստ հարցման տվյալների՝ լեյբորիստները անցած շաբաթվա վերջից առաջադիմել են երեք տոկոսային կետով, ընտրություններում նրանց պատրաստ Է աջակցել երկրի քաղաքացիների 38 տոկոսը: 
 
Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, այդ ընթացքում կորցրել Է մեկ տոկոսային կետ, բայց պահպանել Է առաջատարի դիրքը, նախապատվությունը նրան Է տվել ընտրողների 43 տոկոսը: 
 
Լիբերալ դեմոկրատները կարող են անկալել ընտրողների 10 տոկոսի աջակցությունը, UKIP-ի եվրոսկեպտիկները չորրորդ տեղում են ձայների 4 տոկոսով:
«Մանչեսթր Արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի լույս 23-ի գիշերը ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգասրահից դուրս՝ ճեմասրահում: 
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, 75 հոգի վերքեր Է ստացել, նրանցից 23-ն օրհասական վիճակում են: Մի քանի մարդ անհայտ կորած Է համարվում:
 
Ոստիկանությունը հայտնել Է, որ ահաբեկչությունը կատարել Է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել Է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular