ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման հետևանքով մահացել է 23 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի հարավում քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման հետևանքով մահացել է 23 մարդ, տուժել 25-ը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին եգիպտական կայքին ասել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Միաժամանակ, տեղի այլ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 30-ի:

Գրոհայինները երկու մեքենայով են եղել ու կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ մարդիկ Եգիպտոսի հարավում Էլ-Մանիյա շրջանում կրակ են բացել ղպտի քրիստոնյաներով ավտոբուսի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլի վանքի մոտակայքում: Քրիստոնյաները  Բենի-Սուեյիֆից ուղևորվում էին վանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular