ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կբացվի Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը Ռուսաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում տեղի կունենա էլիտար անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք, որը տեղի կունենա Ararat Park Hyatt Moscow հյուրանոցում։ Սա կլինի առաջին նման միջոցառումը Ռուսաստանում, հայտնել է Invest Armenia կայքը, գրում է otr-online.ru–ն։

Ցուցահանդեսին կհատկացվի երկու օր՝ ապրիլի 12, 13, կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները: Այդ երկրում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողներին խոստանում են բացառիկ առաջարկներ առաջատար կառուցապատողներից: Միջոցառման հյուրերին կառաջարկվեն հատուկ պայմաններ և զեղչեր, նշել է «Arka News Agency» գործակալությունը։ Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկվելու են նաև հիփոթեքային վարկեր՝ նվազեցված տոկոսադրույքներով։

Միջոցառմանը հնարավոր կլինի տեսնել նախագծեր Հայաստանի առողջարանային քաղաքներից, այդ թվում ապարտ-հյուրանոցներից: Այդ տարբերակը, բացի հարմարավետ ապրելուց, լրացուցիչ եկամուտի հնարավորություն է տալիս։ Բացի այդ, ցուցահանդեսը հարթակ կդառնա միջազգային բրենդների համար, որոնք նոր են սկսում իրենց զարգացման բիզնեսը Հայաստանում։ Հյուրերին կներկայացվեն տարբեր երկրներում հաստատված հյուրանոցային օպերատորների կողմից կառավարվող պրեմիում բնակելի համալիրներ և հյուրանոցներ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է խթանել բնակարանների վաճառքը և բարձրացնել հայկական անշարժ գույքի շուկայի մասին տեղեկացվածությունն աշխարհում, կազմակերպիչները մտադիր են նպաստել դրա ներդրումային գրավչությանը և ամրապնդել գործարար կապերը ռուս և հայ գործարարների միջև։ Այդ մասին ասել է «Հայաստանի բիզնես գործընկերներ» ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի մարզում բացվել էր ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքն էին ներկայացրել Օմանի և Իրաքի ընկերությունները։ Միջոցառումը տեղի էր ունեցել Crocus Expo-ում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular