ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը «սրտանց» հրադադար է ուզում․ Մակարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան անվերապահորեն պաշտպանում է Ռուսաստանի հետ հակամարտության շրջանակներում կրակի ամբողջական դադարեցման գաղափարը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան։

«Մենք հրադադարը ընդունում ենք «սրտանց»։ Մեզ պետք է, որ Ռուսաստանըևս համաձայնի դրան», - ընդգծել է նա։

Մակարովայի խոսքով՝ լիակատար հրադադարի գաղափարը դուրս է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում ներկայումս քննարկվող մեկամսյա զինադադարի շրջանակներից:

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Կիևը ներկայումս ուղղված են ռեսուրսային գործարքի աշխատանքների շուտափույթ ավարտին:

Գործակալությունը հիշեցրել է, որ ուկրաինացի դիվանագետը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ երկուշաբթի ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ավարտել են Սաուդյան Արաբիայում 12-ժամյա բանակցությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular