ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաննում ոստիկանությունը ձերբակալել է բուրկինիով լողացող կանանց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի Կանն քաղաքի ոստիկանությունը  մահմեդական լողազգեստով՝ բուրկինիով Լազուրե ափ մտած մի խումբ կանանց արգելել է լողալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Մահմեդական կանանց ակցիան անցկացվում էր քաղաքային լողափերից մեկում՝ Մարտինեզ հյուրանոցի առջև, որտեղ ներկայումս Կաննի կինոփառատոնի մասնակիցներն են ապրում։

Ոստիկանությունը ձերբակալել է կանանց: Պարզվել է, որ ակցիայի մասնակից կանայք ծագումով ալժիրցի ֆրանսիացի գործարար Ռաշիդ Նեկազի ազգականուհիներն են կամ ծանոթները: Նեկազը Ֆրանսիայում հայտնի է նրանով , որ վճարում է բոլոր այն տուգանքները, որոնք ոստիկանությունը պահանջում էր բուրկինիով լողացող կանանցից։

Կաննի և Նիցցի իշխանությունները նախորդ տարի արգելել էին բուրկինի կրելը: Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը որոշել էր, որ հասարարական վայրերում դա թույլատրելը չափազանց վտանգավոր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular