ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում մուսուլմանը դատարան է դիմել իրեն խոզի մսով պիցա վաճառելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ-ում մի մուսուլման հայց է ներկայացրել ընդդեմ պիցցերիայի և պահանջել 100 մլն դոլար փոխհատուցում՝ իրեն երկու անգամ խոզի մսից պատրաստված երշիկով պիցցա վաճառելու համար: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա հատուկ խնդրել է առանց խոզի մսի լինի ուտեստը:

Միչիգան նահանգի բնակիչ Մոհամիդ Բազզին պիցցա է պատվիրել Little Caesars ցանցի միջոցով`«հալալ» մակնշմամբ: Սակայն ուտելու ընթացքում ինքն ու կինը հասկացել են, որ իրենք պեպերոնի են կերել:  Բազզին ասել է, որ նախկինում աշխատել է պիցցայի կետում և շատ լավ տարբերումէ  խոզի մսով պատրաստված պեպերոնին մյուսներից:  Նա երկրորդ անգամ է  պատվիրել պիցցան, սակայն դա էլ խոզի միս  է պարունակել:

Ռեստորանի մենեջերն ի պատասխան բողոքի հայտարարել է, որ նա է պահանջել որ անպայման «հալալ» պիտակը փակցվի, սակայն փաստաբանը հերքել է:

Նա մտադրություն է հայտնել հայցը դարձնել խմբակային: Աղբյուրը հիշեցնում է, որ նման դեպք պատահաել է 2011-ին McDonald's ռեստորանային ցանցի հետ կապված: Հայցվորը ստացել էր 700 հազար դոլար փոխհատուցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular