ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպ. ապրիլի գլխավոր աստղագուշակային իրադարձությունները

ՖՈՏՈ

Մարտը հարուստ էր բոլոր տեսակի աստղագուշակային իրադարձություններով՝ ռետրոգրադային Վեներա եւ Մերկուրի, արեւի եւ լուսնի խավարումներ, ինչպես նաեւ մարտի վերջին օրը Նեպտունը կփոխի նշանը, որը տեղի է ունենում 14 տարին մեկ անգամ: Ապրիլը կլինի ավելի հանգիստ ամիս, որը կբերի շատ դրական գարնանային մթնոլորտ։ Ավելի մանրամասն ներկայացնենք, թե ինչպիսին կլինի ամիսը։

Ապրիլի 7-ին Մերկուրին շրջվում է եւ դադարում ռետրոգրադային լինել: Այդ օրվանից կարող եք իրականացնել ցանկացած պլան եւ նոր նպատակներ առաջադրել։ Ցանկացած ձեռնարկ հեշտ ու բարենպաստ կլինի։ Եթե մարտին ինչ-որ բան դանդաղել է, ապրիլին ամեն ինչ առաջ կընթանա։ Ռետրոգրադային Մերկուրին խառնել է պլանները, ավելացրել սխալները, ձգձգումները, անհարկի շփոթությունը եւ աղմուկը. նրա ուղիղ շարժման անցնելը չպետք է վախեցնի ձեզ, որ ինչ-որ բան պլանավորվածի համաձայն չի ընթանա։ Ազատ պլաններ կազմեք, նպատակներ դրեք եւ շարժվեք առաջ, քամին համընթաց կլինի։

Ապրիլի 13-ին Վեներան շրջվում է եւ դադարում ռետրոգրադային լինել։ Ապրիլի 13-ից հետո բարենպաստ շրջան է սկսվում նոր ծանոթությունների, սիրավեպերի, հարաբերությունների, ամուսնության, նույնիսկ ամուսնալուծության համար, եթե դա երկար սպասված է ու դժվար։ Վեներան ավելի շատ դիվանագիտություն եւ ներդաշնակություն կբերի միջանձնային հարաբերություններում, ինչպես նաեւ կբարձրացնի ձեր կենսունակությունը։ Հիանալի կլինի զբաղվել այն ամենով, ինչ կապված է գեղեցկության, սիրո եւ հաճույքի հետ: Չնայած այն հանգամանքին, որ գարունը պաշտոնապես սկսվել է մարտին, հենց ապրիլի կեսերին կհայտնվեն ռոմանտիկ տրամադրություն եւ կյանքը վայելելու ցանկություն:

Ապրիլի 13-ին նաեւ կլինի լիալուսին, իսկ ապրիլի 27-ին ամիսը կավարտվի նորալուսնով։ Ավելի մանրամասն նորալուսնի եւ լիալուսնի մասին կպատմենք խորագրի հաջորդ նյութերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular