ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի դատապարտյալները դադարեցրել են զանգվածային հացադուլը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի դատապարտյալները դադարեցրել են զանգվածային հացադուլը, որը տևել է շուրջ 40 օր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԶԼՄ-ների տվյալներով, ապրիլի կեսերին սկսված հացադուլին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնք պահանջում էին պայմանների բարելավում։ Իսրայելի բանտերում, ընդհանուր առմամբ, պահվում է շուրջ 6500 պաղեստինցի։

Իսրայելական բանտերի կառավարման ներկայացուցիչ Նիկոլ Էնգլանդերը հայտնել է, որ դատապարտյալները հացադուլը դադարեցնելու մասին հայտարարել են շաբաթ առավոտյան, երբ երկրի իշխանությունները փոխըմբռնման են հասել Պաղեստինի ազգային կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ։ Բանտարկյալներին հնարավորություն են ստացել ամսական մեկ անգամ տեսնվել իրենց ընտանիքների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular