ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց 19-ամյա Մենշիկից Miami Open-ի եզրափակչում

ՍՊՈՐՏ

Ավարտվել է Մայամիի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ աշխարհի 54-րդ թենիսիստ, չեխ Յակուբ Մենշիկը մրցել է աշխարհի հինգերորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։ Հանդիպումն ավարտվել է 19-ամյա չեխի հաղթանակով՝ 7:6 (7:4), 7:6 (7:4) հաշվով։

Խաղը տևել է 2 ժամ 3 րոպե:

Վճռորոշ խաղում հաղթելուց հետո Մենշիկը գցել է ռակետը և ուրախությունից ընկել կորտին, ինչից հետո նա ոտքի է կանգնել և գրկել Ջոկովիչին:

19-մյա չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է մենախաղում տիտղոս նվաճել: Նա նաև դարձել է ամենացածր վարկանիշ ունեցող առաջին խաղացողը, որը նվաճել է մենախաղի տիտղոսը Miami Open-ում։

Հիշեցնենք, որ Մայամիում կայացած մրցաշարն անցկացվել  է մարտի 19-30-ը: Անցյալ տարվա Miami Open-ի հաղթող է ճանաչվել իտալացի Յաննիկ Սիները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular