ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նպատակով են մարդիկ դաստակին կարմիր թել կրում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր թելի ուժը հայտնի է շատ վաղուց: Մարդկանց մեծամասնոււթյունը հավատում է, որ այն օգնում է հաջողել գործերում, պաշտպանված լինել բամբասանքներից և չար հայացքներից:  Այժմ անդրադառնանք  կարմիր թելի օգտակարությանը.

Չպետք է մոռանալ, որ թելը պետք է լինի բնական բրդից և անպայման կարմիր: Ինչու՞ հենց կարմիր, քանզի այն մարմնավորում է վտանգը իր բոլոր արտահայտչաձևերով: Բացի այդ հայտնի է, որ հենց կարմիր թելով է փաթաթված եղել Ռահիլի (աստվածաշնչյան նախամայր) գերեզմանը, որը գտնվում է Իսրայելում: Իսկ կաբբալիստների հավատի համաձայն՝  Ռահիլը ամբողջ աշխարհի մայրն էր: Նա իրեն նվիրաբերել է մարդկությունը: Այդ պատճառով հավատացյալները ցանկանում են օրհնել կարմիր թել ամուլետը հենց Իսրայելում և հենց նախամոր գերեզմանին:

Մտապահե՛ք այս կանոնները կարմիր թելը ձեռքին ճիշտ կրելու համար:

- Պետք է գնել բրդյա նոր թել:

- Կտրեք մի փոքր կտոր և այն կապելու ընթացում պետք է ասվի աղոթք.այն հատում է և կարելի է ասել տարբեր լեզուներով:

- Թելը պետք է կապի մոտ մարդ՝ ամուսին, մայր, քույր, ընկեր և այլն: Ոչ մի դեպքում այն չպետք է ինքնուրույն կապել, քանի որ այդ դեպքում այն չի ունենա այն ուժը , որով օժտված է:

- Այն անհրաժեշտ է կապել ձախ ձեռքին, քանի որ այն համարվում է ստացող ձեռք:

Եթե դուք մի օր տեսնեք, որ ձեր ձեռքի կարմիր թելը չկա, նշանակում է այն իր վրա է վերցրել չար ուժը ՝պահպանելով ձեզ բացասական էներգիայից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular