ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր երկիրը կապ է պահպանում Հյուսիսային Կորեայի հետ և չի բացառել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։ 

«Մենք [Կիմ Չեն Ընի հետ] հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, հաղորդակցություն իրականացվում է»,- ասել է Թրամփը:

Մարտի 13-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար վերականգնել երկխոսությունը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ։

Նա հավելել է, որ ինքը և Կորեայի առաջնորդն արդեն հանդիպել են Սինգապուրում և Վիետնամում։ Նրանք լավ անձնական հարաբերություններ են զարգացրել։ Փետրվարին ամերիկացի առաջնորդն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի և նրա առաջնորդի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular