ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), այցելել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը։

«Ի տարբերություն պետական ​​այլ գերատեսչությունների՝ DOGE-ն մուտք չի ունենա ԿՀՎ տվյալների բազաներին կամ ներքին համակարգերին, քանի որ դրանցից շատերը խիստ գաղտնի են», - նշում է Axios-ը:

Նրա խոսքով՝ Մասկը հանդիպում է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի ու նրա տեղակալ Մայքլ Էլիսի, ինչպես նաև հետախուզության այլ պաշտոնյաների հետ։ Նա նրանց ներկայացրել է DOGE-ի բացահայտումները, որոնք կարող են օգտակար լինել ԿՀՎ-ին՝ բյուջետային ծախսերը կրճատելու ջանքերում: Ինչպես նշել է Axios-ի աղբյուրը, հետախուզական ծառայությունը նախկինում սեփական ստորաբաժանում էր ստեղծել՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար։ Այն գործում է արդեն մի քանի շաբաթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular