ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը International Affairs ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը անտեղի է համարում ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքները։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը դեմ է ուժային լուծումներին, դեմ է ագրեսիային, դեմ է հարվածներին։

«Մենք դատապարտում ենք դրանք (ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրանի դեմ-խմբ․)։ Մենք դա համարում ենք իրանական կողմին մեր սեփական կամքը պարտադրելու միջոց։ Բայց, միևնույն ժամանակ, դա կբարդացնի իրավիճակը և կհանգեցնի հետևանքների, որոնք, մեծ հաշվով, ապագայում բազմապատիկ ավելի մեծ ջանքեր կպահանջեն՝ մեղմելու վտանգը լարվածության ևս մեկ օջախում և բաց հակամարտությունը Մերձավոր Արևելքում, որտեղ այն արդեն բավականին բարձր է»,- նշել է Ռյաբկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular