ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներով։ Fram2 առաքելության անձնակազմն առաջին անգամ կթռչի Երկրի բևեռների վրայով՝ 425-450 կմ բարձրության վրա, ասվում է X սոցիալական ցանցում ընկերության միկրոբլոգում։

Թռիչքի գլխավոր հովանավորը չինացի գործարար և հետազոտող Չուն Վանգն է Մալթայից։ Հայտնի չէ, թե Վանգը որքան գումար է ծախսել թռիչքի վրա։

Անձնակազմի կազմում են նաև նորվեգացի ռեժիսոր Յաննիկե Միկելսենը, ավստրալացի հետազոտող Էրիկ Ֆիլիպսը և Գերմանիայից առաջին կին տիեզերագնաց Ռաբեա Ռոգեն: Սա նրանց առաջին թռիչքն էր։

Առաքելությունը կտևի երեքից հինգ օր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular