ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոսպիտալացվել է բռնապետ Աուգուստո Պինոչետի կինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանտյագոյում հոսպիտալացվել է հայտնի բռնապետ Աուգուստո Պինոչետի այրին՝ Լուսիա Իրիարտը։ Այդ մասին հաղորդել է BioBioChile ռադիոկայանը։

Նրան տեղափոխել են Սանտյագոյի ռազմական հոսպիտալ։ Ռադիոկայանի տվյալներով՝ 94-ամյա Իրիարտի վիճակը կտրուկ վատացել է գրիպի պատճառով։ 2016 թվականի վերջին նա շնչուղիների հետ կապված խնդիրների պատճառով արդեն հայտնվել էր հիվանդանոցում։

Ներկա պահին Իրիարտի դեմ հետաքննություն է ընթանում։ Նրան մեղադրում են պետական միջոցների շորթման և մի շարք այլ խարդախությունների մեջ։ Նաև կասկածվում է պետության կողմից CEMA հիմնադրամին որպես նվեր տրված անշարժ գույքի անօրինական առուվաճառք իրականացնելու մեջ։ Բացի այդ, մայիսին Իրաիրտը հայտնվեց հերթական սկանդալի մեջ այն բանից հետո, երբ հրապարակվեցին տվյալներ նրա թոշակի չափի մասին. այն կազմում է ամսական 3,1 մլն պեսո /4.6 հազար դոլար/։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular