ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի խորհրդական փեսան Մոսկվայի հետ գաղտնի շփումներ է ունեցել ՌԴ դեսպանի հետ. ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական փեսան՝ Ջարեդ Քուշները, թաքցրել է, որ քննարկումներ է անցկացրել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, հայտնում է BBC-ն։

Գործակալությունը նշում է, որ քննարկվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գազտնի կապ ստեղծելու հնարավորությունը։

Իր հերթին Reuters գործակալությունը հայտնում է, որ Քուշների և Կիսլյակի շփումները տեղի են ունեցել 2016 թվականից սկսած։ Վերջինս, ըստ տարբեր աղբյուրների, առնվազն 3 անգամ 2016 թ-ի ապրիլից մինչև նոյեմբեր ամիսը խոսել է Կիսլյակի հետ։

Washington Post պարբերականն էլ գրում է, որ հանդիպումներից մեկին ներկա է գտնվել նաև հայտնի պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլիննը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular