ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը:

«Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։  Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»,-ասված է հրապարակման մեջ:

Նշենք, որ նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում փոթորիկ է եղել։

Փոթորկի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել, առաջացել են բնական հրդեհներ, հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular