ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Ջերմուկի հատվածում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:Ավելին` նկատվում է նաեւ հակառակորդի զինուժի որոշակի կուտակում ու հրամայվել է զինվորականներին չբացակայել` պատրաստ լինելու հնարավոր զարգացումներին:

Մեր զրուցակից զինվորականները փաստել են, որ բավական մարտական են տրամադրված։

«Դրան ենք սպասում, բավական է, հոգնել ենք էս իրավիճակից»,- «Փաստինֆո»-ին ասել են զինվորականները։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ ՊՆ-ին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Նշենք, որ երեկ հայտնել էինք, որ սահմանին մեկ ժամից ավել շարունակ ինտենսիվ հրաձգություն է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular