ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիեզերական գներ. ռուսները բացատրել են, թե ինչու են փախել Հայաստանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի տարի առաջ մշտական բնակության Հայաստան տեղափոխված ռուսներն այժմ ստիպված են վերադառնալ հայրենիք, գրում է abnews.ru–ն: Ըստ վերաբնակիչ Մաքսիմ Պտիցինի այդ երկիրը դժվար ժամանակներ է ապրում: Հայաստանում հիմնական խնդիրներից մեկը բարձր գներն են: Մատչելի բնակարան գտնելը շատ դժվար է, ուստի շատ այցելուներ ստիպված են լինում մնալ հյուրանոցներում, որտեղ երկու հազար ռուբլով հարմարավետ սենյակի փոխարեն առաջարկում են փոքրիկ սենյակ՝ հանրային զուգարանով։

Սննդի արժեքը նույնպես ապշեցուցիչ է։ 60 հազար ռուբլի միջին աշխատավարձով մեկ ամիս դժվար է ապրել։ Օրինակ, 100 գ պանրի համար պետք է վճարել 400 ռուբլի: Կարագն արժե գրեթե 800 ռուբլի:

Տեղի բնակիչները ևս ցանկանում են գումար վաստակել օտարերկրացիներից: Հաճախ շուկայում հայերին մեկ գին են ասում, իսկ այցելուներին բոլորովին այլ: Դժգոհներին անմիջապես ուղարկում են այնտեղ։

Աղբի խնդիրն է արդեն մի քանի տարի, ինչ իսկական պատուհաս է երկրի համար։ Այն բառացիորեն ամենուր է՝ այգիներում, փողոցներում, կոյուղիներում։ Աղբի տարաները լիքն են։ Տեղական իշխանությունները չեն կարողանում ժամանակին հեռացնել թափոնները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular