ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբշամարտի ԵԱ․ հայ ըմբիշները պարտվել են

ՍՊՈՐՏ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն են կրել սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։

24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով պարտվել է ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը՝ 0։2 հաշվով Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։

60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0։6 հաշվով զիջել է լեհ մրցակցին՝ լքելով պայքարը մրցաշարի սկզբում։

Առաջնությունն ընթանում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular