ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Քաղաքական հակասեպտիկ. ինչպե՞ս է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց» վերնագրով հոդվածում գրում է, որ իշխանության դեմ հայ հասարակության հիմնական բողոքները վերաբերում են ոչ այնքան արտաքին քաղաքականությանը, որքան սոցիալ-տնտեսական ոլորտում ձախողումներին: Իշխանություններն ունեն գործիքներ, որոնք կարող են ազդել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա, մասնավորապես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով: Բայց, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագիրն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ պետական կառավարման համակարգի բարելավումից մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, այն գործնականում չի քննարկվում հանրային օրակարգում։ Ավելին, փորձագետները հաճախ շեշտում են, որ դրա շրջանակներում կատարված պարտավորությունների ծավալը մնում է ծայրահեղ սահմանափակ։

Այս պայմաններում էլ հանրային ուշադրությունը տեղափոխվում է դեպի ավելի հավակնոտ, բայց ոչ կոնկրետ թեմա, այն է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այդ ձևաչափը պետք է ներառի անվտանգության բարեփոխումների և վիզային ռեժիմի ազատականացման հարցերը։ Այնուամենայնիվ, այդ ամենը մշուշոտ է: Իրականում կոնկրետից վերացականին անցումը և նոր «պատմական նպատակի» ձևավորումը թույլ է տալիս իշխանություններին խուսափել ընթացիկ խնդիրների շուրջ խոսակցություններից և խոսել ապագայի մասին։ Միևնույն ժամանակ, ԵՄ–ին անդամակցության օրենքը առաջ մղելով՝ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է պահպանել մանևրելու հնարավորությունները: Ընդգծում են, որ դա պաշտոնական դիմում չէ, և որ անդամակցությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման հռետորաբանությունը թույլ է տալիս «մակարդակ պահել» Արևմուտքի և ներքին լսարանի առջև՝ առանց անվերադարձ սրելու Մոսկվայի հետ հարաբերությունները: Այդ հավասարակշռությունը չափազանց կարևոր է այն պատճառով, որ հայկական բիզնեսի, առևտրային շղթաների և աշխատանքային միգրացիայի զգալի մասը մնում է կապված Ռուսաստանի հետ: Իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ հստակ խզում: Իշխող կուսակցության և անձամբ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության անկման ֆոնին, որի աջակցությունը տատանվում է 16-20 տոկոսի սահմաններում, ԵՄ թեման է դառնում լեգիտիմությունը վերականգնելու գործիք։

Իշխանությունների համար չափազանց կարևոր է ոչ միայն մոբիլիզացնել իր ավանդական ընտրազանգվածը, այլ նաև վերադարձնել անտարբեր կամ հիասթափված ընտրողներին։ Եվրոպական օրակարգը, ի տարբերություն Ղարաբաղի կամ Ռուսաստանի շուրջ գաղափարական տարաձայնությունների, հատկապես է արժեքավոր դառնում իշխանությունների համար, որոնք, ըստ էության, ձգտում են ոչ այնքան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնել, որքան պարտությունից խուսափել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular