ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո հայտնել են, որ հրաժարվում են հիվանդանոցում մնալուց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular