ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում սպանել են երկու տղամարդու, որոնք պաշտպանել են մուսուլման կանանց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ—ում սպանել են երկու տղամարդու, ովքեր փորձել են պաշտպանել մուսուլման կանանց։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդում՝ գնացքի մեջ։ Երկեք ուղևորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ հասցնելով մահացու վիրավորումներ:

«Ոոստիկանները, որոնք հերթապահում էին հարթակում, մտել են գնացք ու հայտնաբերել ծանր վիրավորում ստացած տղամարդու։ Նրանք փորձել են տեղում օգնություն ցուցաբերել նրան, բայց չեն կարողացել կյանքը փրկել, տղամարդը մահացել է։ Հայտնաբերվել են ևս երկու տուժածներ, նրանց միանգամից հիվանդանոց են տեղափոխել, բայց հիվանդանոցում նրանցից մեկը նույնպես մահացել է»,- հայտնել է Փորթլենդի ոստիկանության աշխատակից Փիթ Սիմփսոնը։

Հարձակվողը հաջորդ կայարանում իջել է գնացքից և փորձել փախուստի դիմել, սակայն նրան շուտով ձերբակալել են։

Հայտնում են, որ 35-ամյա տղամարդը սպիտակ ռասսայի տիրապետության գաղափարակիրն է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular