ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ Սեփխանյան

ՖՈՏՈ

«Մենք արդեն 13 տարի է միասին ենք ապրում, եղել ենք նույն կուրսից: Երկուսս էլ սովորել ենք ռեժիսուրայի կուրսում, ինքը լավ հասկանում է ինձ ու իմ զբաղվածությանը ըմբռնումով է մոտենում: Գաղտնիք չկա, ուղղակի սիրում ենք իրար: Իսկ իմ տնից երկարատև բացակայությունները կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են»,- MediaHubTV-ի եթերում՝ խոսելով իր և կնոջ հարաբերությունների մասին, կատակելով ասել է դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանը:

«Երբ նոր էինք ամուսնացել, հեշտ չէր, միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել ու երևի հենց դա է ամրացրել մեր հարաբերությունները: Երկուսով միասին կարողանում ենք ինչ-որ խնդիրներ լուծել, երբ դու ես նեղված՝ ինքն է քո կողքին, ինքն է նեղված՝ դու ես իր կողքին:

Կինն այն մարդն է, ով քեզ ուժ ու ստիմուլ է տալիս քո որոշումների մեջ: Դա շատ կարևոր է, երբ ինչ-որ բան ես պլանավորում, կողքից պետք է մեկն, ով հավատում է քեզ ու վստահում, որ քո որոշածը ճիշտ է: Այդ դեպքում դու չես կարող լավ չանել այն, ինչ ուզում ես, որովհետև քեզ հավատում են»,- անկեղծացել է դերասանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular