ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան հայտնել է Հյուսիսային Կորեայի իրականացրած նոր հրթիռային փորձարկման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փհենյանը նոր հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտնել է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների ղեկավարների միավորված կոմիտեն։

Նշվում է, որ հրթիռի տիպը դեռևս չի պարզվել։

Հարավկորեական Ronhap գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինը ազգային անվտանգության խորհուրդ է գումարել այդ առնչությամբ։

Հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի Վոնսան առափնյա քաղաքի մոտակայքից։ Ամենայն հավանականությամբ, այն բալիստիկ է եղել և ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular