ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում վանդալները պղծել են գեներալ դը Գոլի գերեզմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի ոստիկանությունը որոնում է երկու մարդու, ովքեր պղծել են երկրի նախկին առաջնորդ Շառլ դը Գոլի գերեզմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ոստիկանության ներկայացուցչի խոսքով, քաղաքական գործչի գերեզմանը մշտապես տեսահսկվում է: Կասկածյալներից մեկը կանգնել է գերեզմանի վրա և գետնին գցել գերեզմանին կանգնեցած կես մետրանոց խաչը, ինչի հետևանքով այն կոտրվել է: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ Նացիստական օկուպացիայի դիմադրության հիշատակի օրը: Դրանից հետո նա հեռացել է, նստել մեքենան, որի ղեկին այլ տաղամարդ է եղել, ով այժմ նույնպես որոնվում է: Խաչը մինչև շաբաթվա վերջ կվերականգնվի:

Ֆրանսիայի վարչապետ Էդուրա Ֆիլիպը Թվիթերում տեղի ունեցածն անվանել է «հանցագործություն՝ ընդդեմ Ֆրանսիայի»:

Նախկին նախագահ Սարկոզին ասել է, որ վանդալները «վիրավորել են Ֆրանսիային և նրա արժեքները»:

Ամեն տարի Շառլ դը Գոլի գերեզման են այցելում հազարավոր մարդիկ: Շառլ դը Գոլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  գլխավորել է Դիմադրության շարժումը,  Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-1946 թթ. ղեկավարել է ժամանակավոր կառավարությունը։ Երկու անգամ ընտրվել է նախագահ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular