ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պարզել են, թե ինչով է ահաբեկիչների վարքագիծը տարբերվում համամարդկայինից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նպատակն արդարացնում է միջոցը: Գիտնականները պարզել են, որ հենց այսպես են կարծում ահաբեկիչները: Եթե մարդկանց մեծամասնության համար առաջին հերթին կարևոր են այն մարդու մտադրությունները, որը կատարում է ինչ-որ գործողություն, ապա ահաբեկիչներին հետաքրքրում է միայն արդյունքը:  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գիտնականների ուսումնասիրության արդյունքները ներկայացված են  Nature Human Behavior-ում:

Գիտանականների խումբն աշխատել է 66 ահաբեկչի հետ, ովքեր դատապարված են ահաբեկչություն կատարելու համար՝ դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ: Ուսումնասիրության մասնակիցներին առաջարկվել էին տարբեր սյուժեներ, որոնցում ինչ-որ մեկը պատահական կամ մտադրված մեկ այլ մարդու վնաս է պատճառում:  Որպես վերահսկող խումբ հանդես է եկել 66 մարդ, ովքեր դատվածություն չեն ունեցել և 13 մարդասպան, ովքեր կապ չեն ունեցել ահաբեկչության հետ: Նաև մասնագետները գնահատել են մասնակիցների IQ-ն:

Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ ահաբեկիչները դատապարտում են այլ մարդկանց գործողությունները՝ կենտրոնանալով ոչ թե մտադրության, այլ արդյունքի վրա: Բացի այդ, նրանք ավելի  ագրեսիվ են, ավելի քիչ են հասկանում մյուսների զգացմունքները:

Ուսումնասիրության հեղինակները հույս ունեն, որ ստացված արդյունքները օգտակար կլինեն դատական փորձագետների համար, օրինակ՝ դրանք կարող են թույլ տալ նրանց գնահատել վտանգավորության աստիճանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular