ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում արտակարգ դրության պատճառով օտարերկրյա ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդրադարձել է ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքներին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  Բիլեջիքը մասնավորապես ընդգծել է, որ արտակարգ դրության պահպանման պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Եվ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է, որ ուղղակի հնարավոր չէ դա անտեսել: Արտակարգ դրության ռեժիմի պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում:

«Ներդրումները և արտահանումը արդեն երկար ժամանակ է՝  հետընթաց են ապրում: 2012-2016 թթ. ընթացքում միջին տնտեսական աճը նվազել է մինչև 5.3 տոկոս», -ընդգծել է TÜSİAD-ի նախագահը:

Բիլեջիքը նշել է, որ Թուրքիայի տնտեսական զարգացման վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև մեկը մյուսին հաջորդած ընտրությունները, պարբերական ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը:

«Քանի դեռ չունենք իրավական, ժողովրդավարական պետություն և ազատ հասարակություն, չենք կարող խոսել աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու հեռանկարի մասին», - նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular