ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուլղարացի երգչուհին կապ է հաստատել Միհրան Ծառուկյանի հետ. «Գնա–գնա» գողացված երգի զարգացումները

ՎԻԴԵՈ

Life.Tert.am-ը գրում է.

Բուլղարացի երգչուհի Ջենան գողացել է Միհրան Ծառուկյանի «Գնա–գնա» երգը և դրա հիման վրա ներկայացրել Koya երգը։ Հետաքրքիր է, որ նրա յութուբյան ալիքում գրված է, թե բոլոր իրավունքները պաշտպանված են, մինչդեռ ինքը խախտել է այլ երգչի հեղինակային իրավունքը։

 

Միհրան Ծառուկյանի «Գնա–գնա» երգը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին, բուլղարացի երգչուհին իր երգի պրեմիերան ներկայացրել է 2017 թվականի մայիսի 26–ին։

 

Միհրան Ծառուկյանի  պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life–ին հայտնեց, որ իրենք հետամուտ են լինելու հեղինակային իրավունքի պաշտպանությանը։ Քանի դեռ իրենք քննարկում էին` հեղինակային իրավունքի պաշտպանության ինչ մեխանիզմներ կան, Ջենան կապ է հաստատել Միհրանի պրոդյուսերի հետ։

 

«Նա խորամանկել է և միայն կրկներգը կրկնօրինակել։ Դեռ ոչինչ չէինք ձեռնարկել, նա ասաց, որ ուզում էր տեղյակ պահել, որ օգտագործել են Միհրանի երգի կրկներգը։ Այժմ մենք բանակցում ենք մեր իրավունքների պաշտպանության համար։ Ուզում ենք, որպեսզի նա Յութուբի իր ալիքում նշի, որ սա Միհրան Ծառուկյանի երգի cover–ն է»,– հայտնեց Արմենը ու հավելեց, որ հետագա զարգացումների մասին կտեղեկացնի ավելի ուշ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular